Ժամանակները փոխվում են, ասացվածքներն էլ հետը: Եթե էն ժամանակ ասում էինք. «Բա մարդ հարուստ չլինե՞ր՝ տաքսիով տեղ գնար», հիմա կասենք. «Բա մարդ հարուստ չլինե՞ր՝ մառշուտկով տեղ գնար»: :ՃՃ Նորմալ ա, մեր երկրի համար, նորմալ ա, կարգին երկիր ա, երկրիս բան չասեք, էլ որտե՞ղ կա, որ 18=50: Հավատացեք, չեք գտնի, դրանով կարաք հպարտանաք, ասենք՝ գնաք ռուսասստաններ ու ասեք. «Դուք գազի գինը հանիք, մենք էլ թազա մաթեմատիկա հորինեցինք»: :ՃՃ Բայց էդ էլ հեչ, պետք ա հոգաչափ շնորհակալ լինենք մեր, այսպես կոչված, կառավարությանը, իրանք շատ հեռու են մտածել, հա, մեզ դժվար կլնի, կարող ա շատերի համար անտանելի, բայց մեր սերունդները կլինեն ավելի ուժեղ, իրանց համար սովարական կլինի, ասենք, ոտքով գնալ դասի, օրինակ` Դավթաշենից մանկավարժական: Բայց էդ շատ կենցաղային ա, թողենք մի պահ ու ավելի լրջանանք:
Կարո՞ղ ա մեր կառավարության ձի սիրողները ուզում են մեզ մոտ ձիաբուծությունը զարգացնել: Եսիմ, այլ լոգիկա չեմ տենում:
Լավ, մի խոսքով, ժողովուրդ ջան, եկեք ձեռք ձեռքի բռնած, բոլորս միասին ասենք.
-Վայ քու արա, բա հիմա ի՞նչ պիտի անենք :ՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել