Pastinfo.am-ը գրում է․

«Տավուշ տեքստիլ»-ի մոտ 420 աշխատակից կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանից։

«Սպասում ենք պատասխաններին։ Կարծում ենք՝ մինչև մայիսի 28-ը վերջնական կլինեն բոլոր պատասխանները»,-ասաց Միքայել Եզեկյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում կորոնավիրուսի 7 դեպք էր գրանցվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշ տեքստիլ»-ի միջոցներով ամբողջ անձնակազմը թեստավորվելու էր։ Տնօրենի ցուցումով արտադրամասի գործունեությունը դադարեցվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել