Pastinfo.am-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5-ամյա երեխա է մահացել։ Այս մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նրա խոսքով դժբախտ պատահարի հետևանքով երեխան բժշկական կենտրոն է տեղափոխվել Մասիսից մայիսի 20-ին. «Անգիտակից վիճակում է եղել և գիտակցության չգալով մահացել է վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց Գևորգ Դերձյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել