Աշխարհում բազմաթիվ գյուղեր կան, սակայն դրանցից մի քանիսը յուրահատուկ են, քանի որ ունեն գաղտնիքներ, որոնք անգամ մասնագետները չեն կարողանում բացահայտել:

Մեծ Կոպանիա, երկվորյակների աշխարհ

Այս գյուղում չափազանց շատ են երկվորյակները: Ընդհանուր առմամբ դրանք 61-ն են: Յուրաքանչյուր հինգերորդ ընտանիքում կա երկվորյակ: 400 բնակչից 122-ը նույն դեմքն ունեն: Կատակով այս գյուղն անվանում են երկվորյակների մայրաքաղաք:

Երկվորյակների զանգվածային ծնունդը սկսվել է 1940-ական թվականներին: Հարցին, թե ինչպես է դա ստացվել, բնակիչները պատասխանում են, որ գաղտնիքը ոչ թե գենետիկայի, այլ հրաշագործ գյուղի մեջ է: Կարծես թե այնտեղ հոսող ջուրն օգնում է միանգամից երկու երեխայով հղիանալ: Գիտնականներն ուսումնասիրել են այնտեղի ջուրը և դրանում մեծ քանակությամբ սելեն հայտնաբերել, որը նյութ է, որն ազդում է մարդու վերարտադրողական համակարգի վրա:

Հատկանշական է, որ երկվորյակներ այստեղ ծնվում են ոչ միայն մարդկանցից, այլև կենդանիներից: Մեծ Կոպանիան գտնվում է Ուկրաինայում, և դրա բնակիչները ցանկանում են գյուղի մասին հիշատակել նաև Գինեսի ռեկորդների գրքում:

Յանսի, գաճաճների գյուղ

Չինաստանում մի հետաքրքրական վայր կա, որտեղ ապրում են ցածրահասակ մարդիկ: Բնակիչների մեծ մասի առավելագույն հասակը չի գերազանցում 80 սմ-ը, իսկ մյուսներինը՝ 133 սմ-ը, սակայն այդպիսիք շատ քիչ են: Նման երևույթ Յանսիում սկսվել է 20-րդ դարից: Գիտնականները մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե որն է պատճառը:

Այսօր գյուղի բնակչության կեսը գաճաճներ են, և նրանց թիվն աստիճանաբար աճում է: Դրանց մեջ շատ են տարեցները, որոնք իրենց շատ լավ են զգում: Յանսի այցելել չի թույլատրվում, քանի որ դա արգելել են տեղական իշխանությունները: Եթե մարդը ցանկանում է ապրել գյուղի մերձակայքում, ապա պետք է 133 սմ-ից ավելի հասակ չունենա: Դա արվում է նրա համար, որ Յանսիի բնակիչներն իրենց կաշկանդված չզգան բարձրահասակ մարդկանց կողքին: Այս մարդիկ մանկուց հարմարվում են իրենց առանձնահատկությանը:

Օկինավա կղզի, երկարակյացների բնակավայր

Ճապոնական այս կղզու տարեց բնակիչները վստահ են, որ հարյուր տարեկանում կյանքը նոր է սկսվում: Այս վայրում ռեկորդային քանակությամբ մարդիկ կան, որոնք անցնում են 100 տարին: Կղզու տարածքում նման մարդիկ 457-ն են, իսկ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1,400,000 մարդ: Գիտնականները վկայում են, որ այս կղզին աշխարհում ամենաառողջ վայրն է, սակայն չեն կարողանում հասկանալ երկարակեցության գաղտնիքը: Տարեցները առողջ են ու ակտիվ կենսակերպ են վարում: Անգամ կյանքի միջին տևողությունն է այստեղ բարձր՝ 80 տարի:

Կղզեբնակները վստահեցնում են, որ առողջ սնունդն ու ակտիվությունը, ինչպես նաև կյանքի նկատմամբ անհոգ վերաբերմունքն է իրենց գաղտնիքը: Տեղաբնիկները երբեք չեն բարկանում, սիրում են աշխատել և միմյանց չեն նեղացնում: Միս գրեթե չեն օգտագործում, սակայն շատ են սիրում ձուկ, բանջարեղեն և բրինձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել