Տեսնես կա, մի բան, որ կարա էս վախեցած ժողովրդի մեջ թեթևակի անհնազանդություն առաջացնի: Ես արդեն մի տեսակ կասկածում եմ: Էսքանից հետո ինձ թվում ա, որ ինչ էլ անեն էս մարդկանց գլխին, խելոքб կախ գլուխներով հնազանդվելու են:
Էսօր երթուղայինի մեջ բոլորը խելոք վճարում էին, թոշակառու տատիկները իրենց դրամապանակների անկյուններից հիսուն դրամանոցներ էին գտնում ու ավելացնում: Ով էլ շփոթվումб 100 էր տալիս, մի հատ էլ ներողություն էր խնդրում ու ավելացնում:
Ու էս էն մարդիկ են, ովքեր փողոցներում հասարակ ժողովրդի մոտ լավ տղա են խաղում, աջ ու ձախ իրենց լավ են զգում, լրատվական կայքերի մեկնաբանություններում իրենց «վեհ» կարծիքն են արտահայտում, համարձակ ստատուսներ են գրում ու քննադատում մարդկանց, որովհետև տառերի կույտ հավաքելը ու համարձակ երևալը ավելի հեշտ է, քան ինչ-որ գործողություն անելը:
էստեղ խելոք վճարում են 150 դրամ՝ քաջ գիտակցելով, որ իրենց խաբում են: Բայց էստեղ մի թեթև համարձակություն ա պետք չհնազանդվելու համար:
Դե ի՞նչ ասեմ: Վճարեք, եթե կարող եք: Ես չեմ կարող, որովհետև էս պետությունից ստանում եմ կոպեկներ (եթե իհարկե ստանում եմ), ու որովհետև իմ հայրը մի քանի հաստափորների փորի տրամագիծը մեծացնելու համար չի աշխատում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: