Հավանաբար այն ընթերցողները, որոնք ծնվել են 80-ականներին և դրանից շուտ կյանքում գոնե մեկ անգամ դիտել են Միտհունա Չակրաբորտիի մասնակցությամբ ֆիլմը։ Համեստ ընտանիքից հենց այս տղային հաջեղվեց իրագործել բոլոր հնդիկների երազանքը։ Նա դարձավ Հնդկաստանի ամենահաջողակ և ազդեցիկ դերասանը։

Դեռ մանկուց նրա ուսուցիչները նկատել էին տղայի արտիստիզմն ու խարիզման, և այդ պատճառով էլ ոչ ոք չզարմացավ, երբ տղան սկսեց հաճախել թատերական խմբակ։

Համաշխարհային ճանաչում դերասանին բերեց «Դիսկո պարողը» ֆիլմում նրա դերը։ Հենց այդ ֆիլմն էր, որ սովետական հանդիսատեսը կարող էր դիտել մի քանի անգամ և ամեն անգամ նոր էմոցիաներով։

Միտհունը ամուսնացած է եղել 2 անգամ․ առաջինը մինչ հայտնի դառնալը և զույգը ֆինանսական խնդիրների պատճառով շատ շուտ բաժանվեց։ Երկրորդ անգամ նա ամուսնացավ դերասանուհի Յոգիտե Բալիի հետ։ Հանուն ընտանիքի կինը հրաժարվեց կարիերայից՝ ամբողջովին նվիրվելով ամուսնուն և ընտանիքին։

Ընտանիքում լույս աշխարհ եկան երեք որդի, բայց և այնպես հետագայում զույգը որդեգրեց մի աղջիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել