Yerevan.today-ը գրում է․

Կորոնավիրուսի վարակը մտել է մանկատուն, քիչ առաջ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հոսպիտալացվել է 33 երեխա: YerevanToday –ի զանգերը՝ մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մնացին անպատասխան: Նախարարությունը, մեր տեղեկությոփւններով, խուճապի մեջ է, արդեն որերորդ խնամքի հաստատությունն է չի կարողանում կոնտրոլ ապահովել:

Նշենք, որ  Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը ամենից գերբեռնվածն է համարվում, այստեղի փոքրիկ բնակիչները բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաներն են, ընդհնուր առմամբ՝  110 երեխա՝ տարաբնույթ խնդիրներ ունեցող: 

Նրանց մեջ հաշմանդամություն և աուտիզմ ունեցողներ կան, դաունի համախտանիշով երեխաներ և այնպիսիք, որոնք առողջական ծանր վիճակում են գտնվում, անկողնային հիվանդներ են, որոնց օրերով միացված են կատետրներ ու արհեստական միջամտության սարքեր: Թերևս այս պատճառով էլ նախարությունում լուրջ տագնապ կա, պաշտոնյաները հասկանում են, որ իրավիճակը դուրս է գալիս կառավարումից, վարակը լուրջ վտանգ է սպառնում հատկապես խոցելի խմբի համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել