Tert.am-ը գրում է․

Այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, և այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն, և նախաքննության  գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված: Ես ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում: Այս մասին Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ՀՀ վարչրապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկե՞լ է, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը, սիմվոլիկ գումար վճարի, և այդպիսով իր դեմ եղած քրեական գործերը կկասեցվեն:

Դիտակմանը, թե Վանեցյանը նախորդ տարվա սեպտեմբերին ասել է, որ իրեն չկապեն «նախկինների» հետ, իսկ Միքայել Մինասյանը մարդ է, ով պետք է օրենքի առջև պատասխան տա, և հարցին՝ իր կարծիքով՝ Միքայել Մինասյանը քրեական հանցագործություննե՞ր է կատարել, Վանեցյանն արձագանքեց. «Իմ կարծիքը որևէ նշանակություն չունի: Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացացած անձի մեղավորությունը, և դատարանը կճանաչի նրան մեղավոր, ուրեմն՝ այդ մարդը մեղավոր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել