Armsport.am-ը գրում է․

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր կորոնավիրուսից։ Մոսկովյան թիմի ղեկավարը մեկնաբանել է հիվանդանոցից դուրս գրվելը։

«Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է։ Թոքերս տառապում են, բայց կշարունակեմ բուժվել տանը։ Կարծում եմ՝ ևս երկու շաբաթ կպահանջվի։

Ամեն դեպքում կփորձեմ վերսկսել աշխատանքս, այդ թվում նաև ակումբում»,-Ֆեդունի խոսքն է մեջբերում TACC-ը։

Լեոնիդ Ֆեդունը հոսպիտալացվել էր մայիսի 7-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել