Panorama.am-ը գրում է․

Ուհանի իշխանությունները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները` նոր վարակիչ հիվանդության բռնկումից խուսափելու համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Ուհան քաղաքում կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր, բազմիցս տարբեր վարկածներ հայտնվեցին լրատվամիջոցներում, թե նոր վիրուսը «արտահոսել» է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից։ Հունվար ամսվա սկզբին ինստիտուտը հրապարակեց բաց նամակ, որում նա այդ ենթադրությունները որակեցին որպես կեղծ լուրեր։

«Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել մարդկությնանը նոր վարակիչ հիվանդության բռնկումից, մենք պետք է ուսումնասիրենք այս անհայտ վիրուսները։ Բացի այդ, մենք պետք է պահեստներում ունենաք որոշ դեղեր և մշակենք ռեակտիվներ՝ հետագայում այս հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար»,- ասել է ինստիտուտի գիտնականներից Շի Ժենգլին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել