Երևանից հատուկ ջոկատ են ուղարկում, Քաջարանում քաղաքացիներ են բերման ենթարկվում, ձերբակալվում, ապա ենթարկվում ֆիզիկական բռնության, իսկ փաստաբաններին օրենքի խախտումով թույլ չեն տալիս մտնել բերման ենթարկվածների մոտ։ Ի՞նչ է կատարվում․․․։

Սկսենք այնտեղից, երբ իմքայլական Նարեկ Բաբայանը չընտրվեց սյունեցիների կողմից և ընտրվեց նա, ով սեփական արժանիքով էր վայելում ժողովրդի վստահությունը, ոչ թե նիկոլական ՓիԱռ-ով։
Ամիսներ առաջ, երբ մեր հանճարեղ ԱՆ նախարարը լծվել էր ծննդատների օպտիմալացման "սուրբ" հանձնարարությանը, փաստորեն, միտում է եղել փակել նաև Քաջարանի ծննդատունը, ինչին քաղաղքապետը դեմ է գնացել, ասել է, որ սեփական միջոցներով շենացրած հիվանդանոց է և որ մարդիկ 40-50 կմ ճանապարհ չեն կարող անցնել այլ ծննդատուն հասնելու համար։ Մի խոսքով, ծննդատունը, որն ի դեպ հագեցած է նոր տեխնիկայով և գույքով, թույլ չեն տվել փակել ու սրանով արդեն երկրորդ հարվածը հասցրել "նիկոլի կամքին", որին էլ ի պատասխան՝ վերջերս խուզարկություն է կազմակերպվել քաղաքապետի բնակարանում։ Այսօր նույն քաղաքում բերման և ֆիզիկական բռնության են ենթարկվում անհայտ հանցանք գործած քաղաքացիների, (նա, ում ծեծի հետքերով բաց են թողել, լրիվ անտեղյակ է, թե ի վերջո ինչ կատարվեց իր հետ և ինչ պատճառով) ապօրինաբար մեկուսացվում են նույնիսկ պաշտպաններից, և երբ մարդիկ ոտքի են ելնում այս անարդարության դեմ և Երևանի հրահանգին Քաջարանի ոստիկանները չեն ենթարկվում, հրաման են տալիս Գորիսից ոստիկանական ջոկատ ուղարկել՝ այդ տղաներին Երևան փոխադրելու համար։

Տեղացիները չեն թողնում, որովհետև նախ, տեղում կա բաժանմունք, որը նույն օրենքն է ներկայացնում, ինչ Երևանը, եթե ամեն ինչ արդար է և այդ մարդիկ հանցանքի համար են ձերբակալվել, ապա ինչու՞ տեղի ոստիկաններին չեն վստահում նրանց պատժի ենթարկելու գործընթացը, և երկրորդ, մարդիկ կասկածներ ունեն, որ պատահական քաղաքացիներին պարզապես ձերբակալել և ստիպում են քաղաքապետի դեմ սուտ ցուցմունք տալ։

Լավ կլինի, որ երևանյան լրատվականները հանգամանալից անդրադառնան դեպքերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել