Վարչապետ Փաշինյանը երեկ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ անընդհատ մատնանշեց գիտելիքի պակասը գյուղացիների մեջ։
Պարոն վարչապետ!!!! Էդ գիտելիքի պակասը նախ Ձեր մեջ փնտրեք, ձեր թիմի մեջ փնտրեք, ձեր կառավարության և Ազգային Ժողովի թիմակիցների մեջ փնտրեք, որ այս 2 տարում գյուղացու վիճակը լավացնելու ոչ մի օրենք չընդունեցիք։ Իսկ ի՞նչ արեցիք Հայաստանում կաթիլային ոռոգման ներդրման համակարգի համար։ Միայն օլիգարխն ու դոլարային միլիոնատերն է իր այգիներում և բանջարաբոստանային ցանքատարածություններ ում կարողանում կարկտապաշտպան ցանցեր և կաթիլային ոռոգման համակարգ դնել։ Ի՞նչ արեցիք սովորական գյուղացիներին մասնագիտական խորհրդատվություն կազմակերպելու, նորմալ սերմացուների պարարտանյութեր, բուժանյութեր ու թունաքիմիկատներ հատկացնելու համար։ Ոչինչ էլ չարեցիք։
Ավելի կոնկրետ կարող եմ ասել, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքից, թեկուզ 5 հոգի այնքան խելացի մարդ կարելի է հավաքել, որ 800 համայնք է, ուրեմն 4000 հոգի, հաստատ մարդ կգտնվի, որ ողջ կառավարությունն էլ ԱԺն էլ դատաիրավական համակարգն էլ, մարզպետարաններն էլ ուժային կառույցներն էլ այնպես կաշխատեցնեն, որ ընդամենը 2 տարում երկրի համախառն ներքին արդյունքը կբազմապատկեն։ Ու հիշիր որ անգրագետ պողոսներն ու պողոսուհիները հենց քո հավաքած շուրջդ լցրած <կադրերն > են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել