Լավ, մի երկու բան էլ ես գրեմ տրանսպորտի թանկացման ու հատկապես էն идиотский հաշվարկի մասին, որով քաղաքապետարանը փորձել է մեզ համոզել, թե բա ժողովուրդ, արդար ա, արդա՜ր...
Նախ, սպանում ա էդ հաշվարկի էն տրամաբանությունը, որ կապ չունի, թե ավտոբուս ա, թե միկրոավտոբուս, մեկ ա, ինքնարժեքը նույնն ա ստացվում (ոչի՞նչ, որ ավտոբուսի ուղևորատարողունակությունը մի երկու անգամ ավելի շատ ա):
Հետո սպանում ա փոխադրվող ուղևորների թիվը (քաղաքապետարանի հաշվարկներով կանեցից-կանեց 16 մարդ ա տեղափոխվում միջինով): Հետաքրքիր ա, քաղաքապետարանի էն տուգադումը, որ էդ փառահեղ թիվը մոգոնել ա, ինքը վերջին անգամ ե՞րբ ա նստել ընդամենը 16 հոգի փոխադրող գազել...
Բայց ամենասպանիչը էն էր, որ էդ հաշվարկի մեջ, ասենք, վառելիքի փողը ներկայացված էր որպես գծատիրոջ ծախս, մինչդեռ ցանկացած վարորդ քեզ կասի, որ ինքը պլանից բացի պետք ա նաև գազ լցնի: Սպանիչ ա, որ ոչ մի ձև նշված չի, որ երթուղային տաքսիների վարորդներից գանձվում ա պլան, ու կակոյ նիբուձ հաստավիզ գծատեր ոչինչ չանելով ու ոչ մի ծախսի հետ գործ չունենալով, իր գծի յուրաքանչյուր մեքենայից ստանում ա 15-25.000 մաքուր փող, որից հաճախ սկի հարկ էլ չի մուծում:
Ու հիմա ստացվում ա, որ ազգովի պետք ա ամսական մեկ շնչին ընկնող մոտ մի 5000 հազար դրամ ավել մուծենք, որ Հայոց բարձրավանդակի վեհ գծատերերը, ինչպիսին նույն Տարոն Մարգարյանն է, Գալուստ Սահակյանն է, Ծաղիկ Ռուբոն է, Լֆիկն է և այլն, գոնե մի՜ քիչ բավարարեն իրենց անհագ ագահությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/312983585505237
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել