Լրատվականներից մեկում կարդում եմ.
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի կողմից հուլիսի 17-ին Գլխավոր դատախազություն մուտք է եղել գրություն, որում փաստաբանը խնդրում է իրեն տրամադրել տեղեկություն, թե արդյոք մամուլում եղած հրապարակումներից որեւէ մեկը, որոնցով հիշատակվում է Սյունիքի նախկին մարզպետի անունը, դիտվել է որպես հանցագործության մասին հաղորդում, թե՝ ոչ:
Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը ասաց, որ փաստաբանը չի մասնավորեցրել, թե իրեն կոնկրետ որ հրապարակումն է հետաքրքրում: «Անցած մեկուկես ամիսների ընթացքում շատ տարբեր հրապարակումներ են եղել, եւ թերեւս փաստաբանը հստակեցնի, թե իրեն կոնկրետ որն է հետաքրքրում, քանի որ խիստ ընդհանրական է, առավել որոշակի բան չեմ կարող ասել»,- ասաց Սոնա Տռուզյանը` հավելելով, որ պաշտոնապես այդ դիմումի քննարկման արդյունքների մասին փաստաբանին տեղյակ կպահվի»:
Ավելի անկապ ու դարդ պատասխան պատկերացնելը դժվար է: Փաստորեն, Սոնա Տռուզյանի պատասխանից հետևում է, որ դատախազությունը տեղյակ է, որ տեղ են գտել բազմաթիվ հաղորդագրություններ հայկական ԶԼՄ-ներում, որոնցում հիշատակվել է Լիսկայի անունը... Ասեմ ավելին, եղել են բազմաթիվ գրառումներ, որտեղ օրինակ գրված է եղել, որ Լիսկան անձամբ է կրակել Բուդաղյանների վրա, իսկ ՀՀ օրենքի համաձայն՝ ցանկացած նման գրառում ԶԼՄ-ներում պետք է դիտարկվի հանցագործության մասին հաղորդագրություն...
Ինչևիցե, ևս մեկ անգամ հրավիրեմ Ձեր ուշադրությունը Բուդաղյանի փաստաբանի հարցադրման ձևակերպման և Տռուզյանի փառահեղ պատասխանի վրա:
Փաստաբան. Արդյո՞ք մամուլում եղած հրապարակումներից ՈՐԵՎԷ ՄԵԿԸ... դիտվել է որպես հանցագործության մասին հաղորդում, թե՝ ոչ
Տռուզյան. Փաստաբանը չի մասնավորեցրել, թե իրեն ԿՈՆԿՐԵՏ որ հրապարակումն է հետաքրքրում:
Հատուկ Սոնա Տռուզյանի ու մեր աշխարհի ամենաարդար դատախազության համար թարգմանեմ, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը. ԲՈԼՈՐ ԷՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՈՐՏԵՂ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ԼԻՍԿԱՅԻ ԱՆՈՒՆԸ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/336941363106301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել