Առողջ ապրելակերպն ամեն օր ավելի նորաձև է դառնում: Սննդամթերք գնելիս մարդիկ սկսում են կարդալ դրա բաղադրությունը՝ պարզելու համար՝ այն վնասակա՞ր, թե՞ օգտակար է օրգանիզմի համար:

Սակայն գիտությունը ապացուցում է, որ երբեմն պետք է ուտել այնպիսի բաներ, որոնք թվում է, թե օգտակար չեն:

Այդպիսի սննդամթերքն իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք իսկապես պետք են մարդու առողջության համար:

Բրինձ

Բրինձը հարուստ է այնպիսի ածխաջրերով, որոնք արագացնում են գլյուկոզայի մոլեկուլների թափանցումն արյան մեջ:

Պոպկորն

Այն պարունակում է սպիտակուց, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի սիստեմատիկ աշխատանքի համար: Իսկ վիտամին B-ն օգնում է դեպրեսիայի և սթրեսի ժամանակ:


Թունա

Թունան սնդիկի մեծ պաշար է: Չարաշահելով այն՝ կվնասեք հիշողությունը: Բացի այդ՝ այն ունի դիֆենիլ, որը սինթետիկ նյութ է, որը խանգարումներ է առաջացնում հորմոնալ դաշտում և նյարդային համակարգում:

Տապակած խոզի ճարպ

Այն պարունակում է արախիդոնաթթու: Այն մարմնի հյուսվածքների մի մասն է և անփոխարինելի է ուղեղի բնականոն գործունեության համար: Այն օգնում է պայքարել Ալցհայմերի հիվանդության դեմ:

Հացահատիկներ

Հացահատիկների մեջ կա այնպիսի նյութ, որն ուղղակի պարտադիր է օրգանիզմի աճի համար: Դրանց բաղադրության մեջ գտնվող հակամարմինները կարող են խաթարել օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող օգտակար նյութերի գործունեությունը: Իսկ դրա բացակայությունը կհանգեցնի խուճապի նոպաների և դեպրեսիայի: 

Սև շոկոլադ

Սև շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ակտիվացնում են ուղեղի բջիջները: Այս մթերքը լայնացնում է անոթները, խթանում է մտավոր գործունեությանը և նպաստում է թթվածնի հոսքին դեպի ուղեղ:

Պանիր

Պանիրն իր մեջ պարունակում է տիրամին, որն առաջանում է սպիտակուցի անջատման ժամանակ: Այն կարող է զգալիորեն արագացնել արյան ճնշումը և գլխացավ առաջացնել:

Ջեռոցի կարտոֆիլ

Այն հարուստ է կալիումով, որն օգնում է արագացնել թթվածնի հոսքը դեպի ուղեղ: Այն պարունակում է նաև գլյուկոզա, վիտամին B և ամինաթթու, որոնք նպաստում են ուղեղի լավ աշխատանքին: 


Լոբի

Լոբին պարունակում է տանին: Տանինի ավելցուկի դեպքում օրգանիզմը չի կարող կլանել այնպիսի տարրեր, ինչպիսին է երկաթը: Սա կարող է ընդհատել արյան հոսքը դեպի ուղեղ և առաջացնել անեմիա:

Զաֆրան

Զաֆրանը պարունակում է բազմաթիվ միկրոտարրեր, B և C վիտամիններ: Այն ոչ միայն բարելավում է ուղեղի աշխատանքը, այլև օգնում է որոշ խանգարումների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել