Գիտեք՝ ի՞նչն է ցավալի: Երբ Հայաստանում կար կորոնավիրուսով վարակված մեկ դեպք, վարչապետն ի լուր աշխարհի հայտարարում էր, թե «խոզի գրիպից» մահացել է 19 մարդ, իսկ մենք ոչ մի մահ չունենք: Ու նորից ցեխ էր շպրտում նախկինների վրա, բաժանարար գծեր տանում, սևերի ու սպիտակների բաժանում, ու շատ-շատ մարդիկ ասում էին՝ դե ճիշտ է ասում էլի: Այսօր, ցավոք, համավարակի դեմ պայքարի բարձիթողի վիճակի պատճառով ունենք 74 մահ, ու դեռ չգիտենք, թե պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ: Հենց այս մեկ պատճառն էլ բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա, ու երկրում ձևավորվի ազգային փրկության կառավարություն: Հակառակ դեպքում սա կարող է կործանարար ազդեցություն ունենալ մեր երկրի համար: Առողջություն ու համբերություն բոլոր հիվանդներին և մեր ժողովրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել