Թորոսյան Արսենը, փոխանակ հանցավոր անգործության համար նստած լիներ, շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնը ու մի բան էլ հիմարություններ է գրում։ Սա նույն Արսենն է, որ մի քանի ամիս առաջ ասում էր՝ կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ, անհանգստանալու մեծ կարիք չկա, իսկ այսօր խուճապահար վիրուսակիների թվեր է հրապարակում և ասում, որ վտանգավոր վիրուս է, և պետք է լուրջ վերաբերվել։ Սա նույն Արսենն է, որ ամիսներ առաջ ասում էր՝ անհարկի դիմակ կրելը սխալ է, իսկ այսօր ասում է, թե պարտադիր է կրելը, ասում էր, որ ինքը օրենքով է շարժվում, բայց հրաժարվում է կատարել դատարանի որոշումը։
Կարելի է երկար թվարկել առողջապահական համակարգը քանդող նախարարի հակասական և անհեթեթ հայտարարությունները, եթե նա անլուրջ պաշտոնյա չլիներ։ Նիկոլի հետ միասին Արսենը պետք է պատասխանատվության ենթարկվի երկիրը առողջապահական կրիզիսի հասցնելու համար, անգործության հետևանքով հազարավոր վիրուսակիրներ և դեռևս տասնյակ մահեր ունենալու համար, և երբ կգա այդ ժամանակը, վստահ եմ, որ նույն Արսենը, հակասելով իր այսօրվա ասածները, ցուցմունք է տալու իր շեֆի՝ նիկոլի դեմ, բայց դա էլ իրեն չի փրկելու։ Արսենն է Նիկոլի կառավարության՝ մեկ տարում 10 անգամ ընդհանուր 15 մլն դրամ պարգևավճար ստացած առողջապահության նախարարը, դրա համար էլ վարչապետը կորոնավիրուսը պինցետով էր հանում, արաղով ախտահանում և «ում շունն» անվանում։ Դե, հիմա պինցետով հանեք կորոնավիրուսը, մինչև կգա Թորոսյան Արսենին նստեցնելու ժամանակը։