Մերիլին Մոնրոն հեռացավ հանկարծակի։ Նրա մահը շատերի համար մեծ հարված էր։ Չնայած դրան՝ նրա ընկերներն ու կոլեգաները վստահեցնում էին, որ ամեն ինչ հենց դրան էր տանում։ Նա հոգնել էր «հաճելի հիմարիկների» դերեր խաղալուց և լուրջ դրամատիկական դերով էր ուզում հանդես գալ։ Նա լեգենդար Կլարկ Գեյբլի հետ նման շանս ստացավ «Неприкаянные» ֆիլմում։ Սակայն դերասանուհին այնքան էր տրվել իր կերպարին, որ սկսել էր նրա կյանքով ապրել։ Դա էլ հենց մեծ վնաս հասցրեց Մերիլինի առողջությանը։
Այդժամ նա վերադարձավ իր համար սովորական կոմեդիայի ժանր։ Բայց բոլորն էլ գիտակցում էին, որ առաջվա Մերիլինն արդեն չկար։ Դերասանուհին մեծ ճիգ էր գործադրում ժպտալու համար, փորձում էր բոլորին սովոր ձևով խաղալ։ Բայց բոլորն էլ զգում էին նրա ներքին ընկճվածությունը։ Իսկ Vogue ամսագրի համար արված նրա ֆոտոշարքը վառ կերպով ցույց տվեց, թե ինչ է կատարվում նրա հոգում։ Լուսանկարներն արտահայտում էին տխրություն, միայնություն, ցավ։ Դրանից վեց շաբաթ անց նա մահացավ։
Սակայն ոչ բոլորն են տեսել լուսանկարները, որոնք արվել էին նրա մահվանից մի քանի շաբաթ առաջ։ Դրանց հեղինակը լուսանկարիչ Ջորջ Բարիսն էր։ Այն դարձավ հրաժեշտի նվեր երկրպագուների համար։ Լուսանկարիչն անձամբ էր տեսել Մոնրոյին կյանքով լեցուն, ժպտերես, վառ տրամադրությամբ։ Նրան թվացել էր, որ դերասանուհին իր նորմալ վիճակին է վերադառնում և հաղթահարել է դեպրեսիան։ Լուսանկարներին նայելով՝ հարց չի առաջանում՝ միգուցե ինչ-որ բան պետք է տեղի ունենա։ Իսկ միգուցե ամեն ինչ հենց այդպես է եղել, քանզի հռչակավոր դերասանուհու մահը լի է գաղտնիքներով։