Ներկայացնում ենք գիտնականների եզրակացություն, ըստ որի՝ այրի լինելը կարող է օգտակար լինել առողջության համար, քանի որ այդպիսի կանայք պակաս են տառապում սթրեսից ծեր տարիքում, քան նրանց ամուսնացած հասակակիցները:
Հոգեբանական գիտությունների դոկտոր Կատերինա Թրևիսանը Փաուդիի համալսարանից ասում է, որ կնոջ գոյությունը մեծ օգուտ է բերում տարեց տղամարդկանց տնային տնտեսության վարման և առողջության պահպանման տեսանկյունից, մինչդեռ կանայք «մեծ հավանականությամբ սթրես են ապրում ևa իրենց դերն ամուսնության մեջ սահմանափակող և տխրեցնող են համարում»:
Շատ տարեց կանայք տառապում են խնամքի բեռից, քանի որ նրանք հաճախ ստիպված են լինում ամբողջ կյանքում ամբողջովին նվիրվել ամուսնու մասին հոգ տանելուն:
Այլ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նույնիսկ երիտասարդ կանանց մոտ ամուսիններն ավելի շատ սթրես են առաջացնում և ավելի շատ հոգատարություն են պահանջում, քան երեխաները:
Պարզվեց՝ շատ կանանց դեպքում ամուսնությունը նույնքան ջանք է պահանջում, որքան մայրությունը:
Հարցման արդյունքում պարզվեց, որ ամուսնացած կանանց 75%-ը պնդում է, որ երեխայի դաստիարակության և խնամքի հարցում պարտականությունների մեծ մասը բացառապես իրենց ուսերին է:
Երիտասարդ մայրերի 20%-ը պնդում է, որ իրենց սթրեսի հիմնական պատճառն ամուսնու կողմից օգնության բացակայությունն է:
Հարցման մասնակից գործնականում բոլոր կանայք նշում են, որ մեծամասամբ իրենց սթրեսը տնտեսական պարտականությունների պատճառով ժամանակի պակասի հետևանք է:
Ըստ հետազատողների՝ սրա պատճառն այն է, որ տղամարդիկ հակված են ավելի շատ հենվել իրենց կանանց վրա, քան հակառակը:
Ամուսնացած կանանց գիտնականները խորհուրդ են տալիս իրենց վրա ծախսել նույնքան ժամանակ, որքան ամուսնու մասին հոգալու վրա: