Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, աշխատանքային է: Փոխարենը մարդիկ կարող են հանգստանալ մայիսի 29-ին: Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել դեռևս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով:

Որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել