Քիչ առաջ Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր եկել էին պարզելու՝ ինչու են կանչել Artur Danielyanին 6-րդ վարչություն։ Բոլոր բերման ենթարկվածները եղել են դիմակներով և ձեռնոցներով, պահպանել են սոցիալական հեռավորություն՝ ի տարբերություն իրենց բերման ենթարկող ոստիկանների, ի դեպ։
Հատկանշական է, որ բերման ենթարկվածների մեջ մեծ է աղջիկների քանակը։ Այս պահին հիմնական մասը Կենտրոն ոստիկանությունում ա, մյուսները՝ տարբեր բաժիններով ցրված, և ակնհայտ ա, որ ֆորմալ պահանջը՝ 5 հոգուց ավել չհավաքվելու, չի գործում քաղաքում ոչ մի տեղ՝ բացի հենց էսօր հենց Նալբանդյան փողոցի էդ հատվածից, որտեղ որևէ ԱԴ կանոն խախտող չկար՝ ոստիկաններից բացի, ավելին՝ ոստիկանության պահանջներին չենթարկվող էլ չկար։ Հիմա սիրուն, ջահել ու սթայլիշ աղջիկների խմբեր վտանգում իրենց առողջությունը՝ ոստիկանների մեծ կուտակումների մեջ գտնվելով բաժանմունքներում։