Analitik.am-ը գրում է․

Analitik.am-ի տեղեկություններով, մարդասպան Մհեր Ենոքյանի պահման ռեժիմը փոխվել է՝ փակից կիսափակ:

Կիսափակ ռեժիմը ենթադրում է, որ խցում անձը չի կարող մենակ պահվել: Սակայն ռեժիմի փոփոխվելուց հետո Մհեր Ենոքյանը շարունակում է մենակ լինել խցում, նրան այլ խուց չեն տեղափոխում, քանի որ Ենոքյանը հոգեպես անհավասարակշիռ պահվածք ունի՝ պսիխոպատ է, և այլ անձանց հետ նույն խցում գտնվելու դեպքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից։ Մարդասպան  Մհեր Ենոքյանին փորձում են վաղաժամկետ ազատ արձակել, հետևաբար կարևոր է, որպեսզի նա որևէ կոնֆլիկտ չունենա՝ ցույց տալու համար, թե իբր դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Հենց այս պատճառով էլ Ենոքյանին արտոնյալ պայմաններում են պահում՝ զերծ պահելով այլ անձանց հետ  կոնֆլիկտներ ունենալուց, ինչը, հաշվի առնելով վերջինիս վարքագիծն, անխուսափելի է, եթե այլ անձանց հետ գտնվի նույն խցում։

Analitik.am-ի տեղեկություններով, Ենոքյանի պահման պայմաններում նման անօրինականություն է թույլ տրվել «Սորոսի» հիմնադրամի կողմից Արդարադատության նախարարության վրա եղած ճնշումների արդյունքում։

Նշենք, որ Analitik.am-ը հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ մարդասպան հանցագործի պահման ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել, սակայն նա շարունակում է մենակ գտնվել խցում, ինչն անօրինական է, ինչո՞վ է պայմանավորված մարդասպան Ենոքյանի  արտոնյալ կարգավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել