Արդեն տևական ժամանակ է, որ մահացության թվերը հրապարակվում են երկու վիճակագրական մեթոդաբանությամբ: Այսօր, ըստ հրապարակված թվերի, կորոնավիրուսից մահացել է 61 հիվանդ և 25 հիվանդ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց, ըստ բացատրության, մահը վրա է հասել այլ հիվանդությունից:

Այստեղ առաջ է գալիս շատ պարզ հարց․ եթե այդ 25 հոգին վարակակիր չլինեին, կապրեի՞ն, թե՞ ոչ:
Խոսքը այն դեպքերի մասին չէ, որ կորոնավիրուս ունի, բայց մահացել է, օրինակ, ավտովթարից: Ինձ թվում է՝ թվերի հետ ինչ-որ բան այն չէ: Խնդրում եմ, որ մասնագետներն ինձ ուղղեն, եթե սխալ եմ հասկանում, և տան հիմնավոր պատասխան:

Հիմա մահերի թիվը 86 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել