Անուններ կան, որոնց հանդեպ յուրահատուկ ընկալում ունես։ Իմ համար դա իմ մայրիկի, աղջկաս, զարմիկիս աղջկա ու էլի մի քանի հարազատ մարդկանց անունն է՝ Անժելա։ Մտածում եմ, որ այս անունը նաև յուրահատուկ խորհուրդ ունի՝ պահապան հրեշտակի։ Առնվազն ինձ համար։ Նաև իմ ճանաչած բոլոր Անժելաները հզոր մարդիկ են իրենց կերպարներով։ Երևի հատուկ աստվածային նախախնամություն է ինձ համար։
Իմ շատ սիրելի լավ ընկեր Անժելա Էլիբեգովա ջան, ներողություն... Վստահ եմ, որ դու հզոր ու պինդ մարդ ես, և քեզ ավելի շատ շնորհակալ եմ այն ամենի համար, որ արել ես, անում ես ու դեռ անելու ես արցախյան հակամարտության համար՝ հանուն հայկական շահերի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10159908307553378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել