Ստյոպա Սաֆարյան, պատահաբար հանդիպեցի ու այդպես էլ լավ չհասկացա՝ ո՞րն էր այդ տգեղ պատմության պատճառը: Որքան գիտեմ, Անժելա Էլիբեգովայի հետ կարող ես ունենալ քաղաքական, գաղափարական, փորձագիտական տարաձայնություններ, սակայն իրեն հասցեագրած տեքստերդ ո՛չ քաղաքական են, ո՛չ գաղափարական, ոչ էլ փորձագիտական: Եթե այն քառատող գրառումն էր առիթը, արձագանքդ համաչափ չէր: Եւ ընդհանրապես, չի կարող լինել այնպիսի առիթ, որին համաչափ կհամարվեին պատասխաններիդ որոշ ձեւակերպումներ: Ամենը, ինչ անում ես այս «երկխոսության» շրջանակներում, լիքը այլ անողներ կան բոլոր կողմերից, չարժե խառնվել նրանց անպատվաբեր գործին:

Տեսնելով շուրջս կատարվողը՝ մեծ հույսեր չունեմ, որ կհետեւես հորդորիս, բայց փորձեմ` մի արա... Առայժմ այսքանը: Եթե դա էլ չգրեի, քնելս կհարամվեր: Հուսամ՝ աշխատանքային շաբաթվա սկզբին կլսեմ նաեւ տվյալ հարցում ինձ համար կարեւոր գնահատականները Զառա Հովհաննիսյանից, Լուսինե Հակոբյանից, Լարա Ահարոնյանից, Հովսեփ Խուրշուդյանից, Նինա Կարապետյանցից: Համարյա բոլոր usual suspects, կարծես, արդեն արտահայտվել են, այնպես որ կսահմանափակվեմ այդքանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել