Ցանկացած բռնապետ կերազեր ունենալ այնպիսի հեշտ մանիպուլացվող ու տկարամիտ հասարակություն, ինչպիսին Ադրբեջանինն է: Հիրավի միայն ոչխարի հոտին բնորոշ վարքագիծ դրսևորող հասարակությունը կարող է տարեցտարի լսել նույն հեքիաթները, ամեն անգամ կուլ տալ նոր խայծը, ամեն տարի լսել, որ հեսա էսօր-վաղը մենք կկռվենք ու կհաղթենք, ամեն տարի չստանալ խոստումները և միևնույն է, հավատալ իրեն (հասարակությանը) կառավարող արտաքնապես ու էապես հովիվ էլ չէ, չոբան հիշեցնող Իլհամին:
Ահա խնդրեմ, Ալիևը հերթական ելույթն է ունեցել, որտեղ հերթական անգամ պարծեցել է Ադրբեջանի կողմից ձեռք բերվող զենք-զինամթերքով ու վստահեցրել է, որ էլ ավելի շատ են առնելու, ու Ղարաբաղի հարցի լուծման մեջ Ադրբեջանի ռազմական գործոնը հսկայական դեր է խաղալու: Զավեշտալին այն է, որ բացարձակապես ոչինչ չի փոխվել՝ ոչ շեշտադրությունների, ոչ էլ այս հերթական ելույթի ընկալման մեջ, բայց միևնույն է, ադրբեջանական ոզխարազուն հասարակությունը էլի մեծ էյֆորիայով կընդունի ալիևյան հերթական բլեֆը ու մի երկու անգամ հրապարակներում «Գարաբաղ բիզիմդիր» գոռալուց հետո կհանգստանան:
Դե իսկ ինչ վերաբերում է մեզ, լուրջ չի լինի, եթե ասեմ, որ անհանգստանալու կարիք չունենք, որովհետև պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլ մեծ հաշվով չի էլ դադարել և երբեք չի կարելի բացառել պատերազմի էսկալացիայի հավանականությունը, բայց լուրջ վերաբերվել մի մարդու, ով, ըստ որոշ լուրերի, անգամ սեփական կնոջը չի կարողանում տեր լինել (ուր մնաց թե երկրին), և ով ամեն տարի մի քանի անգամ նույն բովանդակությամբ զառանցանք է արտաբերում, առնվազն անօգուտ է:
Ալիևի ելույթը ուղղված էր իր ներքին լսարանին ու ոչ այլ ինչ էր, քան արդեն տարիներ շարունակ փորձարկված պոպուլիզմի հերթական դրսևորում, և եթե խոսում ենք այլաբանորեն, ապա առյուծներին չպետք է առանձնապես հետաքրքրի, թե ինչ է բառաչում ոչխարների հոտի առաջնորդը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/336666006467170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել