Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երկեկվա առցանց մամլո ասուլիսին, պատախանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք համանախագահ այլ երկրները Լավրովի հայտարարությունների համատեքստում նույնատիպ կարծիք ունեն և նա խոսել է այս հարցի վերաբերյալ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարության հետ, պրիմիտիվ աճպարարությամբ աչքի ընկնող վարչապետը հղում արեց ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթին, ով մայիսի 7-ին հայտարարել էր, որ Լավրովը երբեմն հանդես է գալիս ոչ այնքան օգտակար հայտարարություններով... Շարունակելով իր անհոդաբաշխ միտքը` Փաշինյանը նաև հայտարարեց."Նկատի ունեմ արդեն իմ նշածը, խոսում է այն մասին, որ այն ձևակերպումը, որը դրված է հարցի մեջ, չի համապատասխանում իրականությանը"...
Նախ, սկսենք նրանից, որ Ջորք Քենթը չի հերքել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ասածները... Քենթի կողմից արտահայտված այն միտքը, որ Լավրովը երբեմն հանդես է գալիս ոչ այնքան օգտակար հայտարարություններով, նշանակում է, որ, ըստ ամերիկացիների, ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին, որը չի նշանակում, որ Լավրովը կեղծել է իրականությունը... Լավ կլինի նույն "դուխով" Նիկոլը պատասխանի, թե ինչ է նշանակում իր պատասխանի վերջին հատվածը, որն ավելի շատ կալամբուր է հիշեցնում...
Ըստ Փաշինյանի պատասխանի` կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան ընդհանրապես հրաժարվել է ինչ-որ ձևաչափով արձագանքել Լավրովին՝ այդպիսով բացահայտելով, որ ՌԴ ԱԳ նախարարը ճիշտ է ասել, իսկ ԱՄՆ-ում էլ որոշել են ընդամենը "նեղսրտել" Լավրովի անկեղծությունից՝ հնարավորություն տալով Փաշինյանին իրենց անունից կեղծիքներ տարածելու համար...
Ամեն դեպքում հարցը մնում է օրակարգում և բոլորին հետաքրքրում է, թե ինչու՞ Փաշինյանը մինչև հիմա չէր բացահայտում, որ Բաքվի հետ բանակցություններ է վարում և փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակի շուրջ են գնում դրանք...
Հ.Գ. Զարմանալի է, որ հզոր Հայաստանի և իր բարձր լեգիտիմության մասին ամեն անկյունում բարձրաձայնող Նիկոլը մինչև հիմա անձամբ չի պատասխանում Լավրովին և փորձում է ամերիկացիների անունից կեղծիքներ տարածելով ու բառախաղերի միջոցով հերքել ՌԴ ԱԳՆ ղեկավարին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել