Բորիս Ելցինը, կարծես թե, ՌԴ ամենաչսիրված նախագահն էր։ Նա այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում ժողովուրդի մոտ։ Այնուամենայնիվ, նա ունի թոռներ՝ իր գեների շարունակողները։ Նրանց սակայն առանց կասկածի կարելի է անվանել «ոսկե երիտասարդներ»․ նրանցից ոչ մեկն իր կյանքում գեթ մեկ օր չի աշխատել։ Նրանց կյանքն առաջ է գնում շնորհիվ իրենց պապի անվան ու կարողության։

Մեծ թոռնիկին կոչել են ի պատիվ պապի։ Նա չի աշխատում և կյանքն է վայելում՝ ընտանիքի փողերը ծախսելով։ Ինչպես ասում են՝ ջրի բերած, ջրի տարած։ Նա առաջին թոռն էր, դրա համար էլ այդպես «երես են տվել»։ Այժմ նրա անունը կապված է միմիայն սկանդալների հետ։ Իսկ էլիտար կրթությունը ոչ մի ազդեցություն չի ունեցել նրա վրա։ Բորիսն արդեն 38 տարեկան է։

Միջնեկ թոռը՝ Գլեբը ընտանիքի ամենասիրելի թոռն էր։ Նա ծնվել էր Դաունի սինդրովով, այդ պատճառով էլ նրան գաղտնի էին պահում։ Չնայած դրան, նա շատ տաղանդավոր էր։ Գլեբը դաշնամուր է նվագում և զբաղվում է սպորտով։ Նա Եվրոպայի լողի բազմակի չեմպիոն է։ Այժմ Գլեբը 25 տարեկան է, ամուսնացած, և նրա կինը նույնպես ունի Դաունի սինդրոմ։ Զույգը միասին հոգ է տանում նույնպիսի խնդիրներ ունեցող երեխաներին։ Իր գումարը նա ծախսում է բարեգործության վրա։


Նախկին նախագահի փոքրիկ թոռնուհին արդեն 17 տարեկան է։ Մարիա Յումիշևան բարձրագույն կրթություն է ստացել և վարժ տիրապետում է մի քանի օտար լեզվի։ Նա նաև պարում է։ Մարիան շատ է ճանապարհորդում, ակտիվ վարում է իր ինստագրամյան էջը, կիսվում իր լուսանկարներով։ Շուտով նրա 18 տարին կլրանա և աղջիկը պատրաստվում է ամուսնանալ։ Նրա ընտրյալը ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովն է։
