Factor.am-ը գրում է․

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 136 նոր դեպք է արձանագրվել, 3 մարդ մահացել է: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

«Այսօր Ադրբեջանում ևս 136 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 71 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 3 քաղաքացի մահացել է»,- նշում է աղբյուրը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3.274 է, 2.015 մարդ առողջացել է, 39 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 1.220 հիվանդ կա, նրանցից 43-ի վիճակը ծանր է, 58-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել