Նիկոլի ներկայացրած տվյալներով `1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերը 2019-20 թթ-ի հունվար-մարտ ամիսների համեմատությամբ աճել են 27,8 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածի համեմատությամբ հարկային եկամուտների ցուցանիշը աճել է 49.5 մլրդ դրամով: Ստացվում է ` հարկային մուտքերի թվի ավելացման կեսից ավելին տեղի է ունեցել 1000 խոշոր հարկատուների կողմից ավելի շատ հարկ վճարելու հաշվին: Սա մի կողմից լավ է, որ խոշորները ավելի շատ են սկսել հարկ վճարել, բայց մյուս կողմից էլ վատ վիճակագրություն է, քանի որ 1000 խոշոր հարկ վճարողների տնտեսական ազդեցության աճը կազմում է երկրի ամբողջ տնտեսության աճի կեսը: Այսինքն` խոշոր բիզնեսը շարունակում է ավելի խոշորանալ, մանր ու միջին բիզնեսը` նվազել:
《Հեղափոխությունը》այդպես էլ որևէ ձև չարտահայտվեց երկրի մենաշնորհային տնտեսության վրա, իսկ որ մեկ սեփականատերը կարող է մի քանի ընկերությունների անվան տակ գործունեություն ծավալել և ասել, որ դրանք փոխկապակցված չեն` գաղտնիք չէ:
Տնտեսական 《հեղափոխությունը》 շարունակվում է :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: