Slaq.am-ը գրում է.
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Slaq.am-ի հետ զրույցում վերջինս հերքեց շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայում:
«Ես չեմ պատրաստվում լքել հայրենիքս, ավելի ակտիվ եմ սկսելու աշխատել հայրենիքիս շենացման համար»,-ասաց Սուրեն Խաչատրյանը:
Ի դեպ, ինչպես մեզ հայտնի դարձավ, Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել Սյունիքի մարզում և հանքաարդյունաբերական մեծ հսկա է հիմնելու, որը բազմաթիվ սյունեցիների համար աշխատատեղեր է ապահովելու: Սուրեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը որևէ պաշտոնի համար չէ, որ ապրել է Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/143925/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել