Tert.am-ը գրում է.

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (ՆԱՍԱ) ուրբաթ օրը ներկայացրել է այն հիմնական սկզբունքները, որոնց վրա կազմվելու է Լուսնի վրա գործունեության մասին միջազգային համաձայնագիրը, որին ԱՄՆ-ն ծրագրում է ներգրավել մի շարք գործընկեր պետությունների: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկյան տիեզերական գերատեսչության տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը։

«Սա նոր դարաշրջանի տիեզերական հետազոտության լուսաբացն է։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Artemis Accords-ի մասին, որը սահմանում է ընդհանուր տեսլական և սկզբունքների շարք բոլոր միջազգային գործընկերների համար»,- գրել է նա։

«Արտեմիսի համաձայնագրերը», որոնք իրենց անվանումը ստացել են Artemis ամերիկյան լուսնային ծրագրի պատվին, ներկայացնում են ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև մի շարք երկկողմ պայմանագրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել