Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:
Նախատեսվում է պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ:
Կարեն Անդրեասյանի մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.andreasyan.925/posts/226528367495648?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել