Վիտամին D-ն չափազանց կարևոր է առողջության համար:
Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը, այն նաև շատ կարևոր է մկանների, ատամների և ոսկորների համար:
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այս վիտամինը կարևոր դեր է կատարում որոշ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու գործում, օրինակ՝ սկլերոզի, սրտային և բակտերիալ, ինֆեկցիոն հիվանդությունների:
Վիտամին D-ի պակաս կա շատերի մոտ, սակայն նրանք դա չգիտեն: Այսպիսով, եթե նկատել եք այս նախանշաններից գոնե մեկը, ապա անպայման հետազոտվեք և ստուգեք այս վիտամինի մակարդակն օրգանիզմում:
1. Մկանային և ոսկրային թուլություն. վիտամին D-ն կարևոր է ոսկորների, մկանների և ատամների համար: Թույլ ոսկորները, ատամներն ու մկանները կարող են նշան լինել, որ օրգանիզմում բավարար չէ վիտամին D-ն:
2. Տխրություն և հյուծվածություն. հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ում մոտ վիտամին D-ի մակարդակը ցածր է, ավելի հաճախ են սթրեսի և դեպրեսիաների ենթարկվում:
3. Սաստիկ ցավեր և գերզգայունություն. մարդիկ, ովքեր պայքարում են քրոնիկ ցավերի դեմ, հաճախ վիտամին D-ի պակաս են ունենում:
4. Լնդերի քրոնիկ հիվանդություններ. վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց լնդերն ավելի խոցելի են լնդային բորբոքումների և արյունահոսությունների հանդեպ:
5. Արյան բարձր ճնշում. վիտամին D-ն կարևոր է նաև սրտի համար: Երբ բավականաչափ վիտամին D չեք ստանում, արյան ճնշումը բարձրանում է:
6. Քնկոտություն. վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ օրվա ընթացքում էներգիայի պակաս և հաճախակի հոգնածություն են զգում:
7. Տրամադրության փոփոխություն. վիտամին D-ն կարևոր է նաև սերոտոնինի արտազատման համար: Այս՝ «լավ զգալու» հորմոնը պատասխանատու է տրամադրության փոփոխության համար:
8. Ցածր դիմադրողականություն. հետազոտություները ցույց են տվել, որ այս վիտամինի ցածր մակարդակ ունեցող մարզիկները՝ մյուս մարզիկների համեմատ, հաճախ էներգիայի պակաս են զգում:
9. Ավելորդ քաշ. վիտամին D-ն ճարպերն այրող վիտամին է: Ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալությամբ տառապող մարդկանց մոտ հիմնականում վիտամին D-ի պակաս է նկատվում:
10. Ճարպերի յուրացման խնդիրներ. այն մարդիկ, ում մոտ ճարպերը դժվար են յուրացվում, հնարավոր է՝ վիտամին D-ի պակաս ունեն:
11. Հաճախակի քրտնարտադրություն. եթե գլուխը չափազանց հաճախ է քրտնում, ապա դա վիտամին D-ի պակասի վաղ նախանշան է:
12. Ալերգիաներ. վիտամին D-ի չափավոր մակարդակը նվազեցնում է ալերգիաները: Թվով 6000 մարդկանց շրջանակներում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի խոցելի են ալերգիաների հանդեպ:
Վիտամին D-ն՝ արևի վիտամին
Վիտամին D ստանալու լավագույն ճանապարհն արևի տակ որոշակի ժամանակ մնալն է: Կախված տարիքից, մաշկի գույնից, օրվա ժամանակից, եղանակից՝ կարող եք պարզել, թե որքան է անհրաժեշտ արևը ձեզ:
Վիտամին D-ն օրգանիզմն ընդունում է միայն չպաշտպանված մաշկի միջոցով: Այնպես որ, փորձեք արևոտ եղանակին դուրս գալ միայն 10-15 րոպեով՝ մինչև արևից պաշտպանող քսուքներ օգտագործելը:
Մթերքներ, որոնք վիտամին D են պարունակում
Մի քանի մթերքներ գոյություն ունեն, որոնք պարունակում են վիտամին D:
Վիտամին D-ի բնական աղբյուրներ
- Սաղմոն
- Սարդինիա
- Ձվի դեղնուց
- Ծովախեցգետին