ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում գտնվող երկու գործարար բացել են պատկերասրահ, որտեղ վաճառում են շան նկարած նկարները և յուրաքանչյուր պատվերի հետ որպես նվեր տալիս են մի քանի գրամ մարիխուանա: Այս մասին գրում է Business Insider-ը։
Նկարները, որոնք վաճառվում են պատկերասրահում, ստեղծում է 4-ամյա շունը՝ Սուդոն, որի համար հատուկ խոզանակ են պատրաստել։ Սուդոնը, ինչպես հաղորդում է աղբյուրը, սիրում է խառնել գույները և նկարել։
Ինչ վերաբերում է յուրաքանչյուր նկարին կից տրվող արտասովոր նվերին, ապա պատկերասրահի տերերը խոստովանում են, որ այդպիսով ցանկանում էին ուշադրություն գրավել Սուդոյի աշխատանքների վրա։
Գնված նկարին մարիխուանան ավելացնում են աշխատանքի համաչափ արժեքի չափով։ Օրինակ՝ 55 դոլարով նկար գնելու դեպքում՝ 3,5 գրամ կամ 330 դոլարի դեպքում՝ մեկ ունցիա մարիխուանա է տրվում։