Tert.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու որոշումն ինձ համար սպասելի էր։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Ըստ Սողոմոնյանի՝ դատական այս ամբողջ գործը կազմված է երեք կոնտեքստներից․ «Կոնտեքստ՝ իբր կա սահմանադրական կարգի տապալում, ավելին՝ մարտի 1-ի զոհերի փաստը, որի մեղավորը երկրորդ նախագահն է։ Երկրորդը՝  կա այնուամենայնիվ ինչ-որ հանցանք և օրենքներով հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ և վերջապես երրորդը՝ ոտնահարելով բոլոր օրենքներն ու բարոյականությունը՝ ուղղակի Ռոբերտ Քոչարյանին պահել բանտարկված»։

Վիկտոր Սողոմոնյանի դիտարկմամբ՝ երեկվա կայացած նիստով Աննա Դանիբեկյանը հաստատեց այս երեք կոնտեքստները։

Վիկտոր Սողոմոնյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո չի մնացել մի պետական ու ոչ պետական ինստիտուտ, որոնց ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդ չլինեն։

Վիկտոր Սողոմոնյանը նորից շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ հիվանդություն է առաջացել կալանքի տակ գտնվելու ժամանակ․ «Մարդը առողջ տեղափոխվել է ՔԿՀ, և այնտեղ ձեռք է բերել հիվանդություն։ Երեկվա նիստը իրավաբանության ինքնասպանություն էր, ու այսպիսի որոշում կարող էր կայացնել ավտորիտար նպատակներով տոգորված քաղաքական մի գործիչ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել