Ժամանակակից աշխարհում օնլայն շփումը և նամակագրությունը անընդհատ ավելանում են, իսկ թղթե նամակներն աստիճանաբար մղվում ետին պլան։ Ներկայումս փոստատարի մասնագիտությունը աստիճանաբար մահանում է և նրա համար այլևս հարկավոր չեն հատուկ ունակություններ։ Սակայն նախկինում փոստատարների հանդեպ պահանջները շատ խիստ էին։ Այս աշխատանքը շատ բարդ էր և պատասխանատու։ Սակայն ոչ բոլոր փոստատարներն էին պատասխանատու վերաբերմունք ցուցաբերում իրենց աշխատանքի հանդեպ։
Ամենամեծ արձագանքը ստացել է փստատար Գաբրիել Մարչ Գրանդոսի պատմությունը։ Նրան՝ խարդախ աշխատանքի պատճառով դատապարտել են ավելի քան երեք հարյուր հազար տարվա ազատազրկման։
Գրանդոսը երիտասարդ տարիքից փոստատար էր աշխատում։ Նա ապրում էի Իսպանիայում՝ Մայորկայում և ոչնչով չէր տարբերվում մնացածից։ Նրա պարտականությունը նամակների առաքումն էր, սակայն մի օր տեղի ունեցավ աննշան մի իրադարձություն, որն իրականում փոխեց նրա կյանքը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Գրանդոսը չցանկացավ գնալ քաղաքի ծայրամաս և առաքել նամակը։ Նա դեն նետեց այն։ Իսկ երբ հասկացավ, որ ոչ ոք այդ մասին չի իմացել և ոչինչ էլ տեղի չի ունեցել, որոշեց կրկնել այդ արարքը։ Եվ կրկին ոչ ոք ոչինչ չնկատեց։ Եվ այդպես շարունակվեց և նամակների մեծ մասը հայտնվեց աղբարկղում։ Որոշ ժամանակ անց Գաբրիելը սկսեց բացել նամակները և այնտեղից հանել թղթադրամները և կտրոնները։ Կյանքը նոր գունավորում ստացավ։ Հիմա անպատասխանաու փստատարի օրերն անցնում էին որևէ լողափում՝ հանգստանալով։ Այնուամենայնիվ որոշ նամակներ հասնում էին հասցեատերերին՝ դրանք տանում էին փոքրիկ տղաները և այդ ծառայության դիմաց գումար էին ստանում։Որոշ ժամանակ անց ձեռներեց աշխատակիցը աշխատավայրում լրացուցիչ աշխատանք խնդրեց։
Մի քանի տարի անց հանցանքը բացահայտվեց։ Փոստատուն բազում բողոքներ եկան, և բոլոր բողոքները Գրանդոսի տարածաշրջանին էին վերաբերում։ Պարզվեց, որ այդ տարների ընթացքում նա ավելի քան 40 հազար նամակ չի հասցրել հասցեատերերին։ Իսկ դեպքը տեղի է ունեցել 1972 թվականին, երբ նամակը կապի հիմնական միջոցն էր համարվում։ Սարսափելի է պատկերացնել, թե որքան վնաս է նա հասցրել։
Իսպանիայի օրենսդրության համաձայն յուրաքանչյուր չառաքված նամակի համար աշխատակիցին մինչև 9 տարվա ազատազրկում է սպասվում։ Բացի այդ փոստատարը մեծ քանակությամբ գումար էր յուրացրել։Արդյունքում նրան ավելի երակար տարիներ տվեցին, քան վտանգավոր հանցագործներին և նշանակեցին անհավանական տուգանք։ Իհարկե նա ազատ արձակվեց մի փոքր շուտ՝ 14 տարի անց։ Հետագայում ինչ եղավ նրա հետ, ոչ ոք տեղյակ չէ։