Կարիճ
Զգացմունքային և բռնկուն Կարիճներն շատ խանդոտ են։ Այս նշանի ներկայացուցիչները իրենց կողքին մրցակցություն չեն կարող հանդուրժել։ Անգամ եթե կինը դավաճանության կասկածի ոչ մի առիթ չստեղծի՝ միևնույնն է Կարիճները կխանդեն նրանց։
Խոյ
Խոյերը իրենց զուգընկերներին գրավում են իրենց բնավորությամբ։ Նրանք շատ անհանդուրողական վերաբերմունք ունեն այն ամենի հանդեպ, ինչը իրենք չեն հավանում, և երբեք չեն լռի, եթե ինչ որ բան այնպես չընթանա, ինչպես իրենք են ցանկանում։ Նրանք շատ վատ բնավորություն ունեն, որը բաղկացած է խանդի և սեփականատիրական զգացմունքներից։
Առյուծ
Առյուծ տղամարդը չի հանդուրժի որևէ այլ տղամարդու ներկայություն իր սիրելի կնոջ կողքին։ Եթե մրցակիցներ կամ կասկածներ հայտնվեն, ապա նա միանգամից պայքարի մեջ կմտնի, որտեղ կպայքարի այնքան ժամանակ, մինչև որ կհասնի հաղթանակի։
Ձուկ
Այս նշանի ներկայացուցիչները շատ անինքնավստահ են։ Նրանք գիտեն, որ ցանկացած պահին իրենց սիրելին կարող է լքել իրենց։ Թուլությունը նրանք անընդհատ թաքցնում են անհիմն խանդի ներքո։
Ցուլ
Հեռատես Ցլերը լուրջ հարաբերություններ սկսելուց առաջ ստուգում են կնոջը։ Նրանք շատ մանրակրկիտ ընտրություն են անում և ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ ամբողջովին վստահ են լինում իրենց ընտրյալի վրա։