Factor.am-ը գրում է․
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 121 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 121 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 44 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից»,- նշում է աղբյուրը:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2.879 է, 1.833 մարդ առողջացել է, 35 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 1.011 հիվանդ կա, նրանցից 29-ի վիճակը ծանր է, 38-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/250088.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել