Օֆշորային սկանդալն այնքան մանկամիտ են ուզում կոծկել, որ մարդու մոտ տարակուսանք է առաջանում: Վարչապետի հարցմանն ի պատասխան ՀՀ Դատախազությունը Կիպրոսից ստացել է մանրամասն տեղեկություններ գործի առնչությամբ, բայց ինչպես Դատախազության մամլո խոսնակն է հայտնել, դրանք կցվել են ոստիկանության կողմից հարուցված գործին ու այժմ հանդիսանում են նախաքննական գաղտնիք:
Իրոք զավեշտալի է, որովհետև եթե հաշվի առնենք բարձրացած աղմուկն ու հանրային վստահության սանդղակը, առաջին հերթին հենց իշխանություններն` ի դեմս Տիգրան Սարգսյանի, պետք է շահագրգռված լինեին, որպեսզի այդ տվյալները հրապարակայնացվեին... Պայմանով, որ այդ տվյալները միանշանակորեն հերքում են, որ Տիգրան Սարգսյանը որևէ առնչություն ունի օֆշորային հաշիվների հետ:
Հետևությունն ակնհայտ է. Կիպրոսից ուղարկված պատասխանում կա այնպիսի տեղեկություն, որն իշխանություններին ձեռնտու չէ հրապարակել, ուստի ամեն գնով ուզում են ծածկադմփոց անել ու հույս ունեն, որ եթե գործի նախաքննությունը մի քանի ամիս ձգձգեն, հանրության ուշադրությունը կշեղվի այս հարցից, ու այն հնարավոր կլինի բավականին անցավ կոծկել, ինչպես դա արվեց այլ գործերի դեպքում՝ այդ թվում նույն վարչապետի անվան հետ կապված:
Ցավալի է, բայց փաստ. նման սցենարն ավելի քան իրատեսական է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=147645538763427&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել