Հնդկաստանը, ինչպես միշտ, զարմացնում է իր անհավանական ու անսպասելի ռեկորդներով:

Ամենաթանկարժեք շոկոլադն աշխարհում  

Շատերը պատկերացնում են, ամենայն հավանականությամբ, որ աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադը պետք է որ պատրաստված լինի Բելգիայում կամ Շվեյցարիայում: Սակայն նախորդ տարի Մումբայում՝ Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող հայտնի քաղաքում, ստեղծեցին ամենաթանկարժեք շոկոլադը. տրյուֆելային կոնֆետի մեկ կիլոգրամը վաճառվում է $6,200-ով: Այն վաճառում են էքսկլյուզիվ տուփերով, որոնցից յուրաքաչնյուրը կշռում է 15 գրամ և արժի $1,400:

Ամենամեծ ընտանիքն աշխարհում

Այս ռեկորդը միգուցե շատ չզարմացնի Ձեզ: Մեծ ընտանիքներ Հնդկաստանում հաճախ են հանդիպում: Զիոն Չանը Միզորամ նահանգի Բակտվանգ գյուղի բնակիչ է՝ աշխարհի ամենախոշոր ընտանիքի գլուխը: Նա ունի 39 կին, 86 երեխա և 35 թոռ:

Ընտանիքի անդամների ընդհանուր թիվը կազմում է 181: Բոլորն ապրում են մի տանիքի տակ՝ չորսհարկանի տանը: Տունն ունի 100 սենյակ: Կանայք քնում են միասին, ինչպես հանրակացարանում: Տանը գործում է նաև հատուկ դպրոց՝ բոլոր երեխաների ու թոռների համար:

Ամենամեծ ու բարձր թյուրբանն աշխարհում

Ռեկորդակիր թյուրբանը կրում է Ավթար Սինգ Մաունին՝ Փենջաբ նահանգի բնիկներից մեկը, որը դավանում է սիքհիզմ կրոնը: Թյուրբանը կշռում է 45 կգ, իսկ կտորի երկարությունը, որը Ավթարը փաթաթում է գլխին, 645 մ է:

Որպես կանոն, սիքհիզմի հետևորդները կրում են առավել հարմար երկարության կտորից պատրաստված թյուրբաններ՝ 5-7 մ:

Շուրջերկյա ճանապարհորդության արշավախումբ՝ կազմված միայն կանանցից

Կանանց միջազգային օրվա նախօրեին հնդիկ կանայք որոշել էին այդ օրն իրենց համար իսկապես հիշարժան դարձնել: Նրանք Բոինգ 777 օդանավով շուրջերկրկյա ճանաարհորդություն էին կազմակերպել: Կանայք թռիչքը սկսել են Նյու Դելի քաղաքից փետրվարի 27-ին և վերադարձել են մարտի 3-ին: Տղամարդիկ չկային ոչ միայն արշավախմբի, այլև ավիատեխիկների ու օդանավի աշխատակիցների կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել