Երևի քչերը նկատեցին, որ այսօր առողջապահության փոխնախարարը բրիֆինգի ժամանակ «կարանտինը տապալելու» թեման գցեց Տիգրան Ավինյանի գրպանը։
1. Նախ՝ ասաց, որ արդեն չեն կարողանում գտնել վարակման աղբյուրները։ Այսինքն՝ ի հայտ են գալիս նոր վարակվածներ, բայց թե ումից են վարակվել, անհայտ է, ինչը նշանակում է, որ այդ աղբյուրները մեկուսացված չեն։ Այս մասին դեռ շաբաթներ առաջ Թորոսյանն էր ասել, ենթադրում եմ, որ հիմա է՛լ ավելի վատ է վիճակը։ Եւ սա, մեծ հաշվով, հենց պարետատան անելիքն էր։
2. Փոխնախարարը, սակայն, շտապեց հայտարարել, որ առողջապահության նախարարությունը շատ լավ է հասցրել պատրաստվել աճող թվով հիվանդներին դիմավորելուն։
Աղբյուրն այստեղ՝ Վերջին օրերին հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին եւ աղբյուրը․ Առողջապահության նախարարի տեղակալ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/3168878626483646
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել