2020 թվականի առաջին եռամսյակի ամենավաճառվող սմարթֆոններն են Apple-ը, Xiaomi-ն և Samsung-ը: Այս մասին համաշխարհային շուկայի վերլուծությունից հետո հայտնել են Canalys-ի փորձագետները:
Ըստ մասնագետների՝ մոլորակի ամենաժողովրդական սմարթֆոնը iPhone 11-ն է: Սարքը վաճառվել է 18 միլիոն օրինակով:
Ըստ ժողովրդականության՝ iPhone 11-ին հաջորդում են Xiaomi Redmi Note 8 / Note 8T-ը և Samsung Galaxy A51-ը, որոնք համապատասխանաբար վաճառվել են ութ և վեց միլիոն օրինակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել