Վիկտոր Հյուգոն բազմակողմանի զարգացած անհատ էր։ Նա կարողանում էր գրել երկար և գրավիչ վեպեր և միևնույն ժամանակ իր հրատարակչին ընդամենը մեկ բացականչական նշան պարունակող նամակ ուղարկել։
- Ես անտարբեր վերաբերմունք ունեմ թշնամու դաշույնի հարվածների նկատմամբ, սակայն ինձ տանջում են ընկերոջս ասեղի ծակոցները։
- Մարդու մասին ավելի ճիշտ կարող ես դատել նրա երազանքներով, քան մտքերով։
- Ճակատագիրը երբեք չի բացում մի դուռը առանց փակելու մյուսը։
- Մենք ծնվում ենք ճչալով, մահանում ենք տնքալով։ Մնում է միայն ծիծաղով ապրելը։
- Երջանիկ լինելը բավական չէ, պետք է համերաշխ ապրես ինքդ քեզ հետ։
- Ամուսնության մեջ իրական անհավասարությունը հոգիների անհավասարությունն է։
- Մարդկային բոլոր արարքներին կարելի է երկակի վերաբերմունք ցուցաբերել. նրա համար մեկին կարող են պատժել, իսկ մյուսին՝ դափնիներ շնորհել։
- Եթե կարող եք դժոխքից ավելի վախենալու բան պատկերացնել, ապա դա դժոխքն է, որտեղ ձանձրանում են։
- Աշխարհում ոչինչ ավելի հզոր լինել չի կարող, քան գաղափարը, որի ժամանակը եկել է։
- Բարի լինելը բարդ չէ, բարդը արդար լինելն է։
- Եթե մարդը կարողանում է ասել, թե ինչ է սերը, ապա նա երբեք ոչ մեկի չի սիրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել