Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները շատ անհուսալի են համարվում։ Նրանք խոստումներ են տալիս և այդ պահին իրենք էլ են հավատում, որ կարող են իրականացնել այն։ Սակայն նրանց կյանքը միշտ հագեցած է, և նրանք միշտ ավելի կարևոր գործեր են ունենում անելու։ Նրանք կենտրոնացված են սեփական կյանքի և խնդիրների վրա, իսկ ուրիշների խնդրանքները նրանք թողնում են հետագայի համար։ Նրանք չեն մոռանում իրենց խոստումները, սակայն չեն շտապում դրանք իրականացնել։ Արդյունքում նրանք գեղեցիկ և համոզիչ արդարացումներ են հորինում, որպեսզի չփչացնեն հարաբերությունները։

Ջրհոսներ

Ջրհոսները շատ անկանխատեսելի են։ Նրանք կարող են օգնել այն ժամանակ, երբ այդ օգնությանը չես սպասում, և դավաճանել, երբ օգնության կարիք ունես։ Գաղտնիքն այն է, որ պետք չէ ճնշում գործադրել նրանց վրա։ Նրանք ճնշում չեն սիրում, և ամեն ինչ հակառակ են անում, երբ նրանցից որևէ բան են պահանջում։ Պետք չէ Ջրհոսներին ստիպել, որպեսզի նրանք կատարեն իրենց խոստումները, և այդ ժամանակ միգուցե նրանց մոտ խոստումները կատարելու ցանկություն առաջանա։

Ձկներ

Ձկներին անպատասխանատու անվանել չի կարելի, նրանք ուղղակի չեն կարողանում մերժել։ Այս նշանի ներկայացուցիչներն անկեղծորեն հավատում են, որ կարող են օգնել և խոստանում են, եթե անգամ այդ խոստումը իրականացնելու հնարավորություն չունեն։ Արդյունքում նրանք իրականացնում են իրենց խոստումների մի մասը, իսկ մյուս մասի համար տանջվում են, քանի որ անկեղծ ցանկանում էին օգնել։ Ձկները չեն կարողանում գնահատել իրենց ուժերը և հնարավորությունները, այդ պատճառով չափից շատ են խոստանում, սակայն նրանք դա հատուկ չեն անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել