Նյութափոխանակության բարելավումը համարվում է շատ դժվար խնդիր:
Դա յուրաքանչյուր մարդու երազանքն է, ովքեր հետևում են իրենց կազմվածքին:
Ներկայացնում ենք 10 միջոց, որը թույլ կտա արագացնել նյութափոխանակությունը:
«Աճեցնել» մկաններ
- Օրգանիզմը մշտապես այրում է կալորիաներ: Նյութափոխանակությունն ավելի արագ է կատարվում զարգացած մկանային զանգված ունեցող մարդկանց մոտ։ Բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ աշխատում են բոլոր մկանները, որի հետևանքով էլ արագանում է նյութափոխանակությունը:
Ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
- Վարժությունների բարձր ինտենսիվությունը արագացնում է նյութափոխանակությունը: Կարելի է քայլելով զբոսանքին ներառել կարճ թեթև վազք:
Խմել շատ ջուր
- Կալորիաները այրելու համար պահանջվում է մեծ քանակությամբ ջուր:
Ըմպելիքի մեջ ավելացնել սառույց
- Սառույցով ըմպելիքները օգնում են, որպեսզի նյութափոխանակության ընթացքում ավելի շատ կալորիա այրվի:
Ուտել ավելի հաճախակի
- Ուտելիքի հաճախակի ընդունումը կօգնի քաշի նվազեցմանը:
Ուտելիքի մեջ համեմունքների դերը
- Կծու ուտելիքը պարունակում է քիմիական միացություններ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը:
Ուտել ավելի շատ սպիտակուցներով ուտելիք
- Սպիտակուցը մարսելու համար օրգանիզմը պահանջում է 2 անգամ ավելի շատ կալորիա, քան ճարպեր և ածխաջրեր:
Խմել սև սուրճ
- Սուրճը նույնպես նպաստում է նյութափոխանակության ժամանակավոր արագացմանը:
Խմել կանաչ թեյ
- Օրական խմելով 2-4 բաժակ կանաչ թեյ՝ դուք կայրեք 50 լրացուցիչ կալորիա:
Խուսափել ինտենսիվ դիետայից
- Ինտենսիվ դիետան, ինչը ներառում է օրական 1000 կալորիայից պակաս, կործանարար է օրգանիզմի համար:
Լավագույն ընտրություն
- Կալորիաներ այրելու ամենալավ մեթոդը մկանային զանգվածի ավելացումն է և ֆիզիկական ակտիվությունը: Առավոտյան նախավարժանքը մի քանի ժամ շարունակ դրականորեն է ազդում նյութափոխանակության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել