Լեդի Գագան, Մադոննան, Նիկի Մինաժը և Բրյուս Սփրինգստին հաքերային հարձակման զոհ են դարձել․ հաքերներին հաջողվել է տվյալներ ձեռք բերել նրանց պայմանագրերի, անձնական նամակագրության, էլեկտրոնային փոստի հասցեների և հեռախոսահամարների մասին, հաղորդում է NME-ն:
Grubman Shire Meiselas & Sacks իրավաբանական գրասենյակը հաստատել է տեղեկատվությունը, որ իրենց ներքին անվտանգության ծառայությունները հաքերների հարձակմանն են ենթարկվել։
Հարձակումը կազմակերպել է REvil խումբը, որը նաև հայտնի է sodinokibi անունով։ Տեղեկատվության արտահոսքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են անցյալ հանգստյան օրերին, երբ համացանցում հրապարակվել է Մադոննայի՝ 2019/2020 թվականների ընթացքում Madame X համերգային շրջագայության պայմանագրի մի հատվածը:
Սովորաբար նման հարձակումների ժամանակ հաքերները գումար են պահանջում ստացված տեղեկատվությունը համացանցում չտեղադրելու համար: Դեռ հայտնի չէ, թե ինչ պահանջներ ունի REvil/Sodinokibi-ն։ Այն տեղեկությունները, որոնք արդեն արտահոսել են, վերլուծաբաններն անվանում են «փորձնական կրակոց»։