Հայտնի կանայք, որոնք դրական են վերաբերում ազատ հարաբերություններին.

Ջենիֆեր Լոպես

Աշխարհի ամենահայտնի կանանցից մեկն է։ Լոպեսը երբեք ուշադրության կարիք չի ունեցել, քանի որ նա միշտ եղել է տղամարդկանց ուշադրության կենտրոնում։ Նրա սիրավեպերի քանակը հնարավոր չէ հաշվել։ Ջենիֆերը զուգընկերոջ ընտրության հարցում այդքան էլ բծախնդիր չէ։ Նրա զուգընկերների մեջ եղել են բարմեններ, երգիչներ, սպորտսմեններ, գրողներ և այլ մասնագիտությունների տեր տղամարդիկ։ Նա ազատ հարաբերությունների կողմնակից է։

Մադոննա

Մադոննան ներկայացման կարիք չունի։ Նրա համար ազատ հարաբերությունները համարվում են ամենակարևոր չափանիշներից մեկը։ Նա սիրավեպեր է ունեցել ԱՄՆ-ի ամենահայտնի տղամարդկանց և ուղղակի անհայտ և հասարակ երիտասարդների հետ։ Խնդիրն այն է, որ Մադոննան է որոշում, թե ում հետ ժամանակ անցկանցնի և ոչ թե հակառակը։

Մեգան Ֆոքս

Լուրջ կին, որը երկար ժամանակ ամուսնացած է եղել մեկ տղամարդու հետ և անգամ 3 երեխա է ունեցել։ Իհարկե, նրանք բաժանվել են, սակայն դա ադքան էլ կարևոր չէ։ Մեգանը նշում է, որ ընդամենը մի քանի տղամարդու հետ է լուրջ հարաբերություններ ունեցել։ Իսկ ահա աղջիկների հետ Ֆոքսն ամենից շատն է սիրում ազատ հարաբերություններ ունենալ։ Զարմանալի է, այնպես չէ՞։

Փինք

Նա 2011 թվականից ամուսնացած է Քրիս Հարթի հետ, և նրանք 2 երեխա ունեն։ Սակայն նա հպարտորեն հայտարարում է, որ իրենց մոտ ազատ հարաբերություններ են և կարող են ունենալ այնքան սիրավեպ, որքան կցանկանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել