Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել Շիրակի մարզի Ջրափի և Շիրակավան համայնքներում: Վարակի սկզբնաղբյուրը Մարալիկ քաղաքից է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Կամո Սարգսյանից:

«Վարակակիրը Մարալիկի ԱԻՆ-ի աշխատող է: Դեպքը հաստատվելուց հետո նրան և ընտանիքին Գյումրի ինֆեկցիոն հիվանդանոց են տարել, բայց նույն օրը նրան տեղափոխել են Ծաղկաձոր, իսկ ընտանիքին տեղափոխել են Գյումրու հյուրանոցներից մեկը: Ընտանիքի անդամները թեստավորվել են, իրենց մոտ պատասխանը բացասական է եղել, արդեն մեկ շաբաթ է հյուրանոցում են»,- ասաց համայնքապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել