Հարավային Կորեայում բնակվող 51-ամյա ատամնաբույժը շարունակում է տպավորել համացանցի օգտատերերին իր անհավանական երտասարդ տեսքով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Լի Սու Ջինի լուսանկարներն առաջին անգամ ասիական սոցցանցերում տարածվել էին 2016թ., երբ վերջինս 48 տարեկան էր: Շատերը չէին հավատում, որ դա նրա իրական տարիքն է: Դրանից հետո նա հայտնվել էր մի շարք հեռուստատեսային շոուներում:
Մինչ օրս էլ շատերը հրաժարվում են հավատալ, որ նա 50-անց կին է: Վերջինս խոստովանել է, որ իր դուստրը մի պահ սկսել է մեղադրել իրեն սելֆիներ անելուց կախվածություն ունենալու մեջ, որոնցով նա կիսվում է Instagram-ում:
Դստեր հետ տեսնելիս նրան հաճախ ընդունում են որպես աղջկա քույր և ոչ դեմքում որպես նրա մայր: Նրանց համատեղ լուսանկարներին նայելով՝ կարելի է հասկանալ, թե ինչու են մարդիկ շփոթում մորը դստեր հետ:
Այնուամենայնիվ, հարավկորեաուհին նշել է, որ իր երիտասարդության գաղտնիքներից մեկը հավասարակշռված օրակարգն է և մաշկի խնամքը: Նա հետևում է իր սննդակարգին, հաճախում է մարզասրահ և քնում է օրական 8 ժամ: